Լրահոս

30.10.2009 12:52

Արմեն Մարտիրոսյանը Գերմանիայի Նախագահ Հորսթ Քյոհլերին ներկայացրել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները

Հոկտեմբերի 29-ին Գերմանիայում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանը հավատարմագրերն է հանձնել Գերմանիայի Նախագահ Հորսթ Քյոհլերին:

Արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Գերմանիայի նախագահը նշել է, որ Հայաստանը կարեւոր գործընկեր է Գերմանիայի համար: Դեսպան Մարտիրոսյանն իր հերթին շեշտել է Գերմանիայի հետ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու հայկական կողմի պատրաստակամությունը: Կողմերը քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում' համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա:

Զրույցի ընթացքում դեսպան Մարտիրոսյանը ներկայացրել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները:

Գերմանիայի նախագահը հաջողություն է մաղթել Հայաստանի դեսպանին' հույս հայտնելով, որ նա իր ներդրումը կունենա երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։