Աշխարհ

06.05.2015 08:13


Լավրովն ու Քերրին քննարկել են Սիրիայում և Եմենում տիրող իրավիճակը

Լավրովն ու Քերրին քննարկել են Սիրիայում և Եմենում տիրող իրավիճակը

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հեռախոսով քննարկել են Սիրիայում և Եմենում տիրող իրավիճակը։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։

Նշվում է, որ Քերրին և Լավրովը նաև քննարկել են ուկրաինական ճգնաժամի համատեքստում Դոնբասի իրավիճակին վերաբերող որոշակի հանգամանքներ, ինչպես նաև՝ երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը