Լրահոս

06.05.2015 00:40


Մեղադրանք է առաջադրվել` կնքված ապահովագրական պայմանագրերի արդյունքում գոյացած գումարները յուրացնելու համար

Մեղադրանք է առաջադրվել` կնքված ապահովագրական պայմանագրերի արդյունքում գոյացած գումարները յուրացնելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել անհատ ձեռնարկատեր Գ.Հովհաննիսյանին՝ քաղաքացիների եւ իրավաբանական անձանց հետ ապահովագրական պայմանագրեր կնքելու արդյունքում գոյացած գումարները յուրացնելու համար։

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ անհատ ձեռնարկատեր Գ.Հովհաննիսյանը 2014 թվականի հունիսի 11-ին ապահովագրական ընկերություններից մեկի հետ կնքել է ապահովագրական գործակալի գործունեություն իրականացնելու մասին աշխատանքային պայմանագիր:
Ստանձնելով գործակալի պարտականությունները՝ անհատ քաղաքացիների և իրավաբանական անձանց հետ նա կնքել է շուրջ 130 ապահովագրական պայմանագիր, սակայն գործարքներից ստացված գումարները, քննության տվյալներով, չի փոխանցել ընկերության ֆոնդին եւ յուրացրել։

Գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Գ.Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե

Այս խորագրի վերջին նյութերը