Աշխարհ

05.05.2015 20:05


Համացանցում հետպատերազմյան Բեռլինի մասին գունավոր տեսանյութ է հայտնվել (լուսանկարներ, տեսանյութ)

Համացանցում հետպատերազմյան Բեռլինի մասին գունավոր տեսանյութ է հայտնվել (լուսանկարներ, տեսանյութ)

Համացանցում Բեռլինի մասին հետաքրքիր տեսանյութ է հրապարակվել՝ նկարահանված Հայրենական մեծ պատերազմի ավարտից և Նացիստական Գերմանիայի կապիտուլյացիայից երկու ամիս անց։

Անհայտ օպերատորի նկարահանած կադրերում պարզորոշ երևում են Երրորդ ռեյխի մայրաքաղաքի ավերածությունների մասշտաբները և քաղաքացիների՝ աշխատանքային առօրյային անցնելու նախանշանները։

Հետպատերազմյան Բեռլինում սկսել էին հայտնվել փողոցների ռուսերեն անվանումները, իսկ մայրաքաղաքի կենտրոնում բարձրացված է գեներալիսսիմուս Իոսիֆ Ստալինին պատկերող պաստառը։

1945թ. հուլիսին արված տեսանյութը հրապարակել է գերմանական «Chronos-Media» ընկերության հիմնադիր Կոստանտին ֆոն ցուր Մյուելենը, որի տնօրինության տակ հին տեսաերիզների հսկայական արխիվ կա։

Ավերված ռեյխսթագ ու Բրանդերբուրգյան դարպասներ, փլատակներ Ալեքսանդերպլացի՝ Բեռլինի կենտրոնական հրապարակի շուրջ, ռմբակոծված ռազմատեխնիկայի բեկորներ քաղաքի փողոցներում և կուտակված ավերակները ցաքուցրիվ անող բնակիչներ... այսպես է ներկայանում դիտողին Երրորդ ռեյխի ռմբակոծված մայրաքաղաքը նացիստների կապիտուլյացիայից հետո։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը