Աշխարհ

05.05.2015 19:30


Ֆիննական ծոցի հատակից 1942–ին խորտակված սուզանավ է գտնվել

Ֆիննական ծոցի հատակից 1942–ին խորտակված սուզանավ է գտնվել

Ֆիննական ծովածոցի հատակում 1942–ին խորտակված խորհրդային «М-95» սուզանավ է հայտնաբերվել։

«Ֆիննական ծոցում՝ անմիջապես Հոգլանդ կղզու դիմաց է եղել «М-95»–ի նավաբեկությունը։ Սուզանավի կմախքը գտնվում է մոտավորապես 65մ խորության վրա։ Ուսումնասիրությունները պարզել են՝ նավը պայթել է ականի վրա։ Ամբողջ անձնակազմը զոհվել է»,– «ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ՝ ասել է հեռարշավախմբի ղեկավար Կոնստանտին Բոգդանովը։

Նշվում է, որ պայթյունը որոտացել է անմիջապես նավաքթում։ Անձնակազմը փորձել է դուրս գալ, բայց չի կարողացել բացել իջանցքերը (լյուկ)։

Բոգդանովի խոսքերով՝ գիտական արշավախմբի եզրակացությամբ՝ համապատասխան հաշվետվություն կկազմվի և կներկայացվի երկրի ՊՆ–ին։

«Կարծում եմ՝ այն եղբայրական գերեզման կհայտարարվի»,–հավելել է հեռարշավախմբի ղեկավարը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը