Գործազուրկների թիվը աճում է, իսկ իշխանությունը շարունակում է մտածել միայն Սահմանադրությունը փոխելու մասին
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2015 թ. մարտ ամսվա վերջի դրությամբ՝ Հայաստանում հաշվառվել է շուրջ 72,95 հազար պաշտոնապես գրանցված գործազուրկ: Տարեսկզբի համեմատ՝ մեր երկրում պաշտոնապես գրացված գործազուրկների թիվը աճել է շուրջ 6 հազարով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տնտեսության առողջացման միտումներ չեն նկատվում՝ կարելի է վստահաբար ասել, որ գործազուրկների թիվը Հայաստանում շարունակելու է աճել:
Իշխանությունը չպետք է բոլորի համար գործատեղեր բացի, սակայն պարտավոր է պայմաններ ստեղծել, որպեսզի մարդիկ շահագրգռված լինեն ներդրումներ անելու ու այդպիսով գործատեղեր բացելու համար: Անհրաժեշտ է հարկային արտոնություններ տրամադրել օտարերկրյա ներդրողների համար, սահմանամերձ շրջաններում ներդրողներին ազատել հարկերից, մանր ու միջին բիզնեսը նույնպես պետք է ազատվի հարկերից: Սրանք այն միջոցներն են, որոնք թույլ կտան գոնե ինչ-որ չափով առողջացնել տնտեսությունը, այսինքն՝ որոշակի առումով վերադարձ իրականացնել այն տնտեսական մոդելին, որը գործում էր մինչև 2008 թվականը, ու դրական արդյունքներ էր տալիս: Եվ այդ ամենը իշխանություններն անում էին գործող Սահմանադրության շրջանակներում:
Բայց սա իշխանություններին չի հետաքրքրում. իրենց գլխավոր խնդիրը Սահմանադրություն փոխելն է ու վերջինիս այնպիսի մոդել ստեղծելը, որը կգոհացնի Սերժ Սարգսյանին: Սա հերթական ապացույցն է այն բանի, որ երկրի խնդիրը ոչ թե Սահմանադրության, այլ գործող իշխանությունների մեջ է:

Սևակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից