Տնտեսական

05.05.2015 14:18


Արտերկրում աշխատող հայերից եկամուտ են ուզում ստանալ Հայաստանում

Արտերկրում աշխատող հայերից եկամուտ են ուզում ստանալ Հայաստանում

ՀՀ ԱԺ այսօրվա արտահերթ նիստում քննարկվող օրենսդրական փաթեթի համաձայն՝ շինարարական աշխատանք կատարելու համար արտերկիր մեկնած ՀՀ քաղաքացիները պայմանագիր պետք է կնքեն ՀՀ-ում գործող որևէ կազմակերպության հետ։

13% եկամտահարկը և 5% տոկոս շահութահարկն էլ կվճարվի ՀՀ պետական բյուջե,–ասել է հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը,–արտերկրում շինարակական աշխատանքներ են կատարում մեր հայրենակիցները, բայց Հայաստանում որևէ տեղ գրանցված չեն որպես վարձու աշխատող: Օրենքի ընդունումից հետո նրանք կգրանցվեն ՀՀ համապատասխան գործատուի մոտ, և այդ կազմակերպությունը ծառայություններ կմատուցի դրսի համապատասխան կազմակերպությանը: Այլապես ստացվում է, որ արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիները տվյալ պետությանն են եկամտահարկ մուծում: Այս դեպքում միայն մեր երկրում եկամտահարկ կգանձվի, իսկ ՌԴ-ում կազատվեն դրանից։

Փոխնախարարը վստահ է, որ այս օրինագիծը չի նպաստի արտագաղթին, այլ հակառակը՝ կխթանի, որ արտագնա աշխատանքի մեկնողները Հայաստանում գրանցեն իրենց գործունեությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը