Բրիտանացի պատմաբանը գտել է Լենինի «իրական սիրո» լուսանկարը
Մարիա թագուհու անվան Լոնդոնի համալսարանի պատմաբան Ռոբերտ Հենդերսոնը գտել է հեղափոխական Վլադիմիր Լենինի «իրական սիրո» լուսանկարը։
Ինչպես գրում է «The Guardian»–ը, լուսանկարը, որում պատկերված է Ապոլլինարյա Յակուբովան, համարվում էր կորած շուրջ 100 տարի։
Պարբերականի փոխանցմամբ՝ Հենդերսոնը Յակուբովայի լուսանկարը գտել է ապրիլին, երբ նյութեր էր փնտրում իր գրքի համար՝ մեկ այլ երիտասարդ հեղափոխական Վլադիմիր Բուրցևի մասին։
Հենդերսոնը պատմել է, որՄոսկվայի պետարխիվից հայտնաբերած նկարն «անսպասելի հիացմունք» է պատճառել իրեն։
Յակուբովան և նրա ամուսինը Լենինի ու նրա կնոջ՝ Նադեժդա Կրուպսկայայի մտերիմ զինակիցներից էին։
Հայրենիքը լքած Յակուբովան այնուհետև ապրում էր Լոնդոնում և հայտնի էր հատկապես Իսթ Էնդում կոմունիզմի ուսմունքի վերաբերյալ քննարկումներից։
1908թ. նա վերադարձավ Սանկտ Պետերբուրգ, սակայն այդ կնոջ հետագա ճակատագրի մասին քիչ բան է հայտնի. հեղափոխական Յակուբովային գրեթե «ջնջեցին պատմությունից»։ Համարվում է, որ նա մահացել է 1913–1917թթ. միջև։
1964–ին ամերիկացի լրագրող Լուիս Ֆիշերը հայտարարեց, որ Լենինը Յակուբովային առաջարկություն է արել, սակայն վերջինը հրաժարվել է ամուսնանալ նրա հետ։
Բրիտանացի պատմաբանը գտել է Լենինի «իրական սիրո» լուսանկարը
Մարիա թագուհու անվան Լոնդոնի համալսարանի պատմաբան Ռոբերտ Հենդերսոնը գտել է հեղափոխական Վլադիմիր Լենինի «իրական սիրո» լուսանկարը։
Ինչպես գրում է «The Guardian»–ը, լուսանկարը, որում պատկերված է Ապոլլինարյա Յակուբովան, համարվում էր կորած շուրջ 100 տարի։
Պարբերականի փոխանցմամբ՝ Հենդերսոնը Յակուբովայի լուսանկարը գտել է ապրիլին, երբ նյութեր էր փնտրում իր գրքի համար՝ մեկ այլ երիտասարդ հեղափոխական Վլադիմիր Բուրցևի մասին։
Հենդերսոնը պատմել է, որ Մոսկվայի պետարխիվից հայտնաբերած նկարն «անսպասելի հիացմունք» է պատճառել իրեն։

7or.am