Աշխարհ

05.05.2015 11:24


Ղրղզստանը պատրաստ է մտնել ԵՏՄ

Ղրղզստանը պատրաստ է մտնել ԵՏՄ

Ղրղզստանը կատարել է «ճանապարհային քարտեզի» բոլոր կետերը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու համար։ Այս մասին, «ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ, ասել է այդ երկրի վարչապետ Թեմիր Սարիևը։

«ԵՏՄ–ին միանալու համար անհրաժեշտ ողջ բազան արդեն հաստատվել է։ Երկրում արտադրվող արտադրանքը կհամապատասխանի ԵՏՄ տեխնիկական կանոնակարգին և ազատորեն կարտահանվի։ ԵՏՄ–ին անդամակցությունն արդեն առաջին օրերից հնարավորություն կընձեռի ապրանքների, կապիտալի և ծառայությունների ազատ տեղաշարժման, ինչպես նաև աշխատանքային ներգաղթյալների՝ աշխատանքի տեղավորվելու համար»,–հայտարարել է վարչապետը։

Հիշեցնենք՝ Ղրղզստանը ԵՏՄ պետք է մտնի մայիսի 8–ից՝ երկրում համապատասխան համաձայնագիրը վավերացնելուց հետո։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ղրղզստանը ՌԴ–ից կստանա ֆինանսական օգնության առաջին տրանշը՝ 200 մլն դոլարի չափով՝ ԵՏՄ մտնելու «ճանապարհային քարտեզի» շրջանակներում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը