Տնտեսական

05.05.2015 10:35


Հայաստանում պաշտոնապես գրանցված է շուրջ 73 հազար գործազուրկ

Հայաստանում պաշտոնապես գրանցված է շուրջ 73 հազար գործազուրկ

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2015 թ. մարտ ամսվա վերջի դրությամբ Հայաստանում հաշվառվել է շուրջ 72,95 հազար պաշտոնապես գրանցված գործազուրկ: Տարեսկզբի համեմատ՝ մեր երկրում պաշտոնապես գրացված գործազուրկների թիվը աճել է շուրջ 6 հազարով:

Գործազուրկների 26%-ը ներկայացրել է 35-45 տարիքային խումբը: Միևնույն ժամանակ, 45-55 տարիքային խմբում ընդգրկված գործազուրկները կազմել են գործազուրկների ընդհանուր թվաքանակի շուրջ 21%-ը: Պաշտոնապես գրանցված գործազուրկների շուրջ 15%-ը եղել են 55 և բարձր տարիքային խումբը ներկայացնող և ակտիվորեն աշխատանք փնտրող մարդիկ, 14%-ը՝ 30-34 տարեկան, իսկ 12%-ը` 25-30 տարեկան երիտասարդներ: 20-24 տարիքային խումբը ներկայացնող գործազուրկ երիտասարդները կազմել են 9%, իսկ 16-19 տարեկանները՝ մոտ 3%:

Աղբյուրը՝ «Hasarakutyun.am»

Այս խորագրի վերջին նյութերը