Աշխարհ

05.05.2015 10:18


ԱՄՆ–ը 14 ՀՄՄ է ուղարկել Վրաստան

ԱՄՆ–ը 14 ՀՄՄ է ուղարկել Վրաստան

Առաջիկայում կայանալիք «Noble Partner» վրաց–ամերիկյան զորավարժությունների կապակցությամբ ԱՄՆ–ը «Bradley» տեսակի 14 հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ) է ուղարկել Բաթումի։ Այս մասին նշվում է ամերիկյան բանակի կայքում։

«Новости-Грузия»–ի փոխանցմամբ՝ զորավարժությունները կանցկացվեն Վազիանի հրաձգարանի օդակայանում՝ Թբիլիսիից ոչ հեռու, և կսկսվեն մայիսի 11–ին։

Զորավարժություններին կմասնակցեն մոտ 600 ամերիկացի և վրացի զինվորականներ Վրաստանի ԶՈւ առաջին հետևակային բրիգադի 12–րդ գումարտակի «Ալֆա» վաշտից, 4–րդ մեքենավորված բրիգադի 42–րդ գումարտակի առաջին մեքենավորված վաշտից և ռազմական ոստիկանության դասակներից։

ԱՄՆ բանակի սպա Մարկ Շավենի խոսքերով՝ նման տեղաշարժը՝ Վառնայով, Բուլղարիայով, Սև ծովով մինչև Բաթումիի նավահանգիստ, բեռնափոխադրման համար նոր հնարավորություններ է բացում գործընկերների համար։

Միաժամանակ, Վրաստանի ռազմական գերատեսչությունից հայտնել են, որ զորավարժությունների նպատակը զինվորականների մարտական պատրաստվածության բարձրացումն է հետագայում ՆԱՏՕ–ի գործողություններին մասնակցելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը