Աշխարհ

05.05.2015 09:41


Մերկելը՝ լրտեսական սկանդալի մասին. «Ընկերներն իրարից գաղտնիքներ չունեն» (տեսանյութ)

Մերկելը՝ լրտեսական սկանդալի մասին. «Ընկերներն իրարից գաղտնիքներ չունեն» (տեսանյութ)

Գերմանիայում չի հանդարտվում բորբոքված լրտեսական սկանդալը։ Լրատվամիջոցները շարունակում են պնդել, որ ԳՖՀ–ն գաղտնի տեղեկատվությամբ է կիսվում ԱՄՆ–ի հետ։ Քաղաքական ընդդիմությունը Գլխավոր դատախազությունից պահանջել է պաշտոնական հետաքննություն սկսել լրտեսության և հայրենիքի դավաճանության գործերով։

Մինչ այդ լռություն պահպանող իշխանությունները ստիպված են եղել խոսել. չնայած, ինչպես գրում է «Վեստի»–ն, դժվար թե կանցլեր Անգելա Մերկելի խոսքերն ինչ–որ մեկին գոհացրել են։

«Ընկերներն իրարից գաղտնիքներ չունեն։ Հաշվի առնելով մեր վստահելի և գործընկերային հարաբերություններն ԱՄՆ–ի հետ՝ ես սարսափելի ոչինչ չեմ տեսնում մեր հատուկ ծառայությունների համատեղ աշխատանքում։ Մենք պետք է արժանապատվորեն դիմագրավենք ժամանակակից բոլոր սպառնալիքներն ու մարտահրավերները։ Առանց մեր գործընկերների հետ համագործակցության՝ դա հնարավոր չէ։ Մենք չենք թաքցնում, որ անվտանգության ոլորտում Գերմանիայի հիմնական գործընկերն ԱՄՆ–ն է»,–հայտարարել է Մերկելը։

Գերմանիայում լրտեսական սկանդալ հասունացավ, երբ լրագրողներին հայտնի դարձան մանրամասներ գերմանական և ամերիկյան հատուկ ծառայությունների համատեղ աշխատանքի մասին։ Պարզվեց, որ ԳՖՀ հետախուզությունն ԱՄՆ–ին գաղտնի տեղեկատվություն է տրամադրել եվրոպացի հազարավոր պաշտոնյաների և ԵՄ մի քանի խոշոր կազմակերպությունների մասին։ Դրանց թվում են եղել նաև անձնական տվյալներ՝ հեռախոսազրույցների գատնալսումներ, նամակագրություն։

Գերմանիայի խորհրդարանական հանձնաժողովը խոստացել է զբաղվել այդ խնդրով, սակայն մինչ այժմ, «Россия 24»–ի տեղեկացմամբ, այդ հարցով պաշտոնական որևէ եզրակացություն չկա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը