Մայիսի 4-ին, ժամը 20.02-ին ՏԿԱԻՆ–ում տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան-Որոտան ավտոճանապարհի 15-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի: Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Սիսիան-Որոտան ավտոճանապարհի 14-ից 15-րդ կմ-ի հարակից ժայռից տեղի է ունեցել փլվածք (10x15 մ), ինչից ճանապարհի մոտ 15մ հատվածը դարձել է միակողմանի երթևեկելի: Հրշեջ-փրկարարներն անվտանգության ժապավենով սահմանազատել են ճանապարհահատվածը:
Քարաթափում Սիսիան-Որոտան ավտոճանապարհին
Մայիսի 4-ին, ժամը 20.02-ին ՏԿԱԻՆ–ում տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան-Որոտան ավտոճանապարհի 15-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի:
Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Սիսիան-Որոտան ավտոճանապարհի 14-ից 15-րդ կմ-ի հարակից ժայռից տեղի է ունեցել փլվածք (10x15 մ), ինչից ճանապարհի մոտ 15մ հատվածը դարձել է միակողմանի երթևեկելի:
Հրշեջ-փրկարարներն անվտանգության ժապավենով սահմանազատել են ճանապարհահատվածը: