Լրահոս

30.10.2009 10:40

Էրդողանը ԱՄՆ նախագահի հետ կքննարկի տարածաշրջանային և գլոբալ խնդիրներ

Թուրքիայի կառավարության մամլո ծառայությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 7-ին ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի հրավերով կայցելի Միացյալ Նահանգներ։

-Թուրքիան և ԱՄՆ-ն մեծամասշտաբ համագործակցություն  են իրականացնում՝ կապված Իրաքի, Աֆղանստանի, Մերձավոր Արևելքի, Բալկանյան երկրների, Միջերկրական ծովի արևմտյան հատվածների և Կովկասի հետ, ինչպես նաև՝ ահաբեկչության դեմ պայքարի, էներգետիկ անվտանգության և համաշխարհայի ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ։   Այդ համագործակցության շրջանակներում առաջիկա հանդիպման ժամանակ երկու ռազմավարական գործընկերները կքննարկեն ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունները, ինչպես նաև կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանային և գլոբալ խնդիրների շուրջ,-ասված է հաղորդագրության մեջ։

Ըստ «1news.az»-ի

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։