Լրահոս

04.05.2015 23:18


11-ամյա տղան ընկել է գետը

11-ամյա տղան ընկել է գետը

Մայիսի 4-ին, ժամը 18.40-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովա փողոցին հարակից կամրջի մոտակայքում 11-ամյա տղան ընկել է Աղստև գետը (տվյալ պահին չի նկատվում). դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
Քեսաբ ռեստորանային համալիրի մոտ՝ գետի մեջ, հայտնաբերվել է Ա. Ղ.-ի (ծնվ. 2005 թ.) դին:
Հրշեջ-փրկարարները դին դուրս են բերել գետից և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:

Այս խորագրի վերջին նյութերը