Լրահոս

05.05.2015 00:01


Վրաերթի հետևանքով մահացել է մանկահասակ երեխա

Վրաերթի հետևանքով մահացել է մանկահասակ երեխա

Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ մանկահասակ երեխային վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ։

2015թ. մայիսի 02-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, վարորդ Դ.Մելիքյանն իր անձնական օգտագործման «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Ազատության պողոտայի թիվ 2 և 4 շենքերի բակամիջյան ճանապարհին վրաերթի է ենթարկել մանկահասակ Ռոկկո Պետրոսյանին, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից փոքրիկը մահացել է։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով։ Կատարվում է նախաքննություն:

Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական, դատաավտոտեխնիկական, դատահետքաբանական, դատաքիմիական փորձաքննություններ:

Գրավոր հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ դեպքին ականատես անձանց, ինչպես նաև՝ վրաերթի հնարավոր տեսագրությունը հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Այս խորագրի վերջին նյութերը