Աշխարհ

04.05.2015 17:44


Ուկրաինան ևս ԼՂՀ-ն Ադրբեջանի «օկուպացված» տարածք է համարում, ընտրություններն էլ՝ «ոչ լեգիտիմ»

Ուկրաինան ևս ԼՂՀ-ն Ադրբեջանի «օկուպացված» տարածք է համարում, ընտրություններն էլ՝ «ոչ լեգիտիմ»

Ուկրաինան մայիսի 3-ի տեղի ունեցած Արցախի խորհրդարանական ընտրությունները չի ճանաչել և դրանք որակել է «ոչ լեգիտիմ»:

Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է. «Ուկրաինան չի ճանաչում 2015 թվականի մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղի տարածքում, այսպես կոչված, «խորհրդարանական ընտրությունները» և դրանք համարում է ոչ լեգիտիմ: Ադրբեջանի օկուպացված տարածքներում անցկացված այդ «ընտրությունների» արդյունքները չեն կարող ունենալ իրավական հետևանքներ»:

Միաժամանակ, ուկրաինական կողմը նշել է, որ կողմ է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, որը հիմնված կլինի Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության սկզբունքների վրա:

Աղբյուրը՝ «Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը