Տիեզերանավում սուրճն այլևս երազանք չէ (լուսանկարներ)
Այսուհետ Միջազգային տիեզերակայանի աստղագնացները հնարավորություն կունենան նույնիսկ տիեզերքում ըմպել իրենց սիրած իտալական էսպրեսսոն:
Ինչպես տեղեկացնում է «DailyMail»-ը, դա հնարավոր է դարձել տիեզերակայանում տեղադրված «ISSpresso» սուրճ պատրաստելու հատուկ սարքի շնորհիվ, որը ստեղծվել է աշխարհահռչակ իտալական «Լավազա» և «Արգոտեք» ընկերությունների, ինչպես նաև Իտալիայի տիեզերական գործակալության համատեղ ջանքերի շնորհիվ:
Աստղագնաց Սամանտա Քրիստոֆերետտին, ով առաջինն է փորձել սարքի միջոցով պատրաստված սուրճը, «Թվիթթեր»-ի իր էջում գրել է. «Սուրճ. լավագույն օրգանական սուսպենզիան, որը երբևիցե ստեղծվել է: Թարմ էսպրեսսո՝ նոր «Zero-G» բաժակում: Համարձակորեն եփե՛լ»:

7or.am