Քաղաքական

04.05.2015 17:29


Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևերի քննարկումը կկայանա մայիսի 6-ին

Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևերի քննարկումը կկայանա մայիսի 6-ին

Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մայիսի 6-ին քննարկման կդնի Հայոց ցեղասպանության մասին խորհրդարանի երեք խմբակցությունների բանաձևերը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում գերմանացի ցեղասպանագետ Թեսա Հոֆմանը հայտնեց, որ դեռևս հայտնի չէ` իշխող երկու կուսակցությունների և ընդդիմադիրների կողմից առաջ քաշված երեք բանաձևի քննարկման արդյունքում Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը որոշում կկայացնի՞ ստեղծել մեկը, թե ոչ:

«Մենք, իհարկե, չորս խորհրդարանական խմբակցությունների կողմից լսեցինք ազդեցիկ և խրախուսական հայտարարություններ ապրիլի 24-ին: Սակայն դրանք շարունակում են մնալ անձնական տեսակետներ այնքան ժամանակ, քանի դեռ գերմանացի օրենսդիրները չեն քվեարկել բանաձևի օգտին (որն, ի դեպ, լինելու է ոչ օրենսդրական կամ ոչ պարտադիր): Սակայն մենք անհապաղ կարիք ունենք նման բանաձևի, և դա՝ ոչ միայն Գերմանիայի հայ համայնքի ակնկալիքները բավարարելու համար: Մեզ համար դա անհրաժեշտ է դպրոցներում ցեղասպանության մասին իրազեկությունը բարձրացնելու համար, քանի որ այն ներկայումս կենտրոնացած է միայն Հոլոքոսթի դեպքի վրա, մինչդեռ մեր հասարակությունն աստիճանաբար ավելի բազմաէթնիկ է դառնում ներգաղթյալների մեծ խմբերի շնորհիվ, որոնք գալիս են Մերձավոր Արևելքից (Թուրքիա, Սիրիա, Լիբանան, Իրաք), որտեղ բնակվում են հայերի և քրիստոնյաների լայն զանգվածներ»,-«Արմենպրես»-ին ասաց Հոֆմանը` նշելով, որ այս պատճառներից ելնելով՝ իրենք փորձում են կենդանի պահել իրազեկությունը:

Գերմանացի ցեղասպանագետն ուշադրություն հրավիրեց նաև նրա վրա, որ Գերմանիայի դաշնային կառավարությունը որևէ բարձրաստիճան պաշտոնյայի ապրիլի 24-ին չուղարկեց ոչ Երևան, ոչ էլ Թուրքիա` Գալիպոլի:

Մանրամասները՝ «Արմենպրես»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը