Լրահոս

04.05.2015 19:28


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (ապրիլի 30-ից մայիսի 4-ը)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (ապրիլի 30-ից մայիսի 4-ը)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 30-ից մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 69 դեպքից բացահայտվել է 64-ը, կողոպուտի 3 դեպքից` 2-ը։
Բացահայտվել է գողության` 18, խարդախության` 10, յուրացման, խուլիգանության և գույքի դիտավորությամբ ոչնչացման 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության` 1, մարմնական վնասվածք հասցնելու, գողության և խարդախության 2-ական դեպք:
Անցած 4 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 30 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 37-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը