Աշխարհ

04.05.2015 21:05


«Սելֆիի ձողը» «մարդկային» տեսք է ստացել (լուսանկարներ)

«Սելֆիի ձողը» «մարդկային» տեսք է ստացել (լուսանկարներ)

Այսօր արդեն բավական հայտնի «սելֆիի ձողերն» արգելված են որոշ թանգարաններում, պատկերասրահներում և մարզադաշտերում։

Դիզայներներ Ջասթին Քրոուն և Էրիկ Սնին որոշել են ձողին «մարդկային» կերպարանք տալ։ Սելֆիի համար նախատեսված սարքը վերածվել է թևքով մարդկային ձեռքի և պատրաստված է թեթև ապակեպլաստից։

«Սելֆիի ձեռքը» ստեղծողները հույս են հայտնել, որ իրենց արտադրանքը, որի շնորհիվ լուսանկարվողն իրեն ավելի քիչ է միայնակ զգում, մեծ պահանջարկ կունենա շուկայում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը