Վրաստանը ԼՂՀ-ն ադրբեջանական «գրավյալ» տարածք է համարել, ընտրություններն էլ՝ անօրինական
Պաշտոնական Թբիլիսին անօրինական է համարել մայիսի 3-ին ԼՂՀ-ում կայացած խորհրդարանական ընտրությունները: ԼՂՀ-ում կայացած ընտրությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:
«Ադրբեջանական գրավյալ տարածքներում ընտրությունների անցկացումը հակասում է միջազգային իրավունքին: Վրաստանի ԱԳՆ-ն հուսով է, որ կողմերը կշարունակեն ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը միտված ջանքերը»:
Նշենք, որ Գալուստ Սահակյանն այսօր ընդունել է Օսիայի խորհրդարանի նախագահ Անատոլի Բիբիլովին, ինչի վերաբերյալ, նախքան լուրի պաշտոնապես հաստատումը, վրացական կողմն իր դժգոհությունն էր հայտնել, և ասել, որ վրացական կողմը Հայաստանին համարժեք պատասխան կտա, եթե հաստատվի այն տեղեկությունը, որ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդիպել է Հարավային Օսիայի ներկայացուցիչների հետ: Ինչ վերաբերում է արձագանքման ձևերին, ապա Կերեսելիձեն ընդգծել է, որ կա մի քանի տարբերակ՝ նոտա, առարկություն, դեմարշ, ուղերձ, խորհրդակցություն և հանդիպում դեսպանի հետ:
Վրացական կողմն արդեն նշում է, որ պաշտոնական Երևանը հաստատել է Սահակյան-Բիբիլով հանդիպման մասին լուրերը:
Վրաստանը ԼՂՀ-ն ադրբեջանական «գրավյալ» տարածք է համարել, ընտրություններն էլ՝ անօրինական
Պաշտոնական Թբիլիսին անօրինական է համարել մայիսի 3-ին ԼՂՀ-ում կայացած խորհրդարանական ընտրությունները:
ԼՂՀ-ում կայացած ընտրությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:
«Ադրբեջանական գրավյալ տարածքներում ընտրությունների անցկացումը հակասում է միջազգային իրավունքին: Վրաստանի ԱԳՆ-ն հուսով է, որ կողմերը կշարունակեն ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը միտված ջանքերը»:
Նշենք, որ Գալուստ Սահակյանն այսօր ընդունել է Օսիայի խորհրդարանի նախագահ Անատոլի Բիբիլովին, ինչի վերաբերյալ, նախքան լուրի պաշտոնապես հաստատումը, վրացական կողմն իր դժգոհությունն էր հայտնել, և ասել, որ վրացական կողմը Հայաստանին համարժեք պատասխան կտա, եթե հաստատվի այն տեղեկությունը, որ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդիպել է Հարավային Օսիայի ներկայացուցիչների հետ: Ինչ վերաբերում է արձագանքման ձևերին, ապա Կերեսելիձեն ընդգծել է, որ կա մի քանի տարբերակ՝ նոտա, առարկություն, դեմարշ, ուղերձ, խորհրդակցություն և հանդիպում դեսպանի հետ:
Վրացական կողմն արդեն նշում է, որ պաշտոնական Երևանը հաստատել է Սահակյան-Բիբիլով հանդիպման մասին լուրերը:
Աղբյուրը՝ «Zham.am»