Լրահոս

04.05.2015 18:10


Վնասվածքներ՝ արոտավայրի սահմանների հետ կապված վիճաբանության ժամանակ

Վնասվածքներ՝ արոտավայրի սահմանների հետ կապված վիճաբանության ժամանակ

Մայիսի 3-ին՝ ժամը 16.20-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ Բյուրական գյուղի «Ուշիի ջերմոցներ» կոչվող հատվածում վիճաբանություն է:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ արոտավայրի սահմանների հետ կապված վիճաբանության ժամանակ 1976 թ. ծնված Խաչիկ Ջ.-ն, 1998 թ. ծնված Սուրեն Ջ.-ն և 1978 թ. ծնված Թելման Ջ.-ն ծեծի են ենթարկել և քարերով հարվածել 1985 թ. ծնված Ֆերման Բ.-ին և 1993 թ. ծնված Նորիկ Բ.-ին:
Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ Ֆերման Բ.-ին պատճառվել ֆիզիկական ցավ:
Տուժողներին տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Խաչիկ, Սուրեն և Թելման Ջ.-երը հրավիրվել են ոստիկանության Աշտարակի բաժին:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը