Քաղաքական

04.05.2015 13:35


ԼՂՀ ԿԸՀ–ն հրապարակել է քվեարկության նախնական արդյունքները

ԼՂՀ ԿԸՀ–ն հրապարակել է քվեարկության նախնական արդյունքները

ԼՂՀ ԿԸՀ–ն հրապարակել է 2015 թվականի մայիսի 3-ին կայացած Արցախի Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները:

Ըստ այմ՝

«Ազատ հայրենիք» կուսակցության օգտին քվեարկել է 32 հազար 632 ընտրող՝ 47,35%։

«Ազգային վերածնունդ» կուսակցության օգտին՝ 3.709 ընտրող՝ 5,38%:

«Արցախի ժողովրդավարական կուսակցությունը» ստացել է 13.105 ձայն՝ 19.1%:

«Կոմունիստական կուսակցությունը»՝ 1.136 քվե՝ 1.65%:

«Խաղաղություն և զարգացում» կուսակցությունը՝ 591՝ 0,86%:

ՀՅԴ՝ 12.965 ձայն՝ 18,81%:

«Շարժում -88» կուսակցությունը ստացել է 4.477 քվե՝ 6.93%:

Այս տվյալները քիչ առաջ հրապարակած ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը հայտնել է, որ 5%–ի շեմը հաղթահարած կուսակցությունները՝ «Ազատ հայրենիք», ԱԺԿ, ՀՅԴ, «Ազգային վերածնունդ» և «Շարժում-88», ներկայացված կլինեն խորհրդարանում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը