Ամերիկացի քաղաքապետը «փառավորվել» է զուգարանում խոսափողը չանջատելու շնորհիվ (լուսանկարներ, տեսանյութ)
Տեխասյան Ջորջթաունի քաղաքապետ Դեյլ Ռոսսը քաղխորհրդի նիստի ժամանակ ընդմիջում է խնդրել և զուգարան գնացել՝ մոռանալով անջատել փոքրիկ խոսափողը, որն ամրացված է եղել նրա հագուստին։
Երբ քաղաքային խորհրդի անդամներից մեկը սկսել է խոսել մի շարք հիվանդությունների հարուցիչների՝ հակաբիոտիկների նկատմամբ կայունության խնդրի մասին, լսվել են զուգարանում գտնվելուն բնորոշ ձայներ։ Բանախոսն արել է ամեն հնարավորը՝ ելույթը հանգիստ ավարտելու համար, բայց, ի վերջո, չի կարողացել զսպել ծիծաղը։
Շուտով քաղաքապետը վերադարձել է իր տեղը, սակայն, ըստ արձակված ձայների, առանց ձեռքերը լվանալու։ Օգնականն անմիջապես կարմրել է՝ նայելով իր պետին, իսկ մյուսներն այնպիսի կեցվածք են ընդունել՝ ասես ոչինչ էլ չի եղել։

Զվարճալի միջադեպի մասին գրել է «Daily Mail»–ը։