Լրահոս

04.05.2015 19:03


Վիճաբանության ժամանակ բռունցքով հարվածել է աչքին

Վիճաբանության ժամանակ բռունցքով հարվածել է աչքին

Մայիսի 2-ին՝ ժամը 10.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի, և հայտնել, որ երեկ՝ ժամը 12.00-ին, Նոր Խարբերդի ամառանոցներում Արմենի տղաները ծեծել են Մուրադին, ով գտնվում է ծանր վիճակում:
Մեկնած օպերատիվ խմբին ժամը 14.00-ին 1973 թ. ծնված Մուրադ Բ.-ն հաղորդում է տվել, որ մայիսի 1-ին՝ ժամը 23.30-ին, Նոր Խարբերդի Ա/Ը տանող ճանապարհի կամրջի մոտ վիճաբանության ժամանակ 1967 թ. ծնված Արմեն Հ.-ն բռունցքով հարվածել է իր աչքին՝ պատճառելով վնասվածք:
Նշանակվել է ԴԲՓ:
Մայիսի 2-ին՝ ժամը 14.05-ին, Արմեն Հ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը