Լրահոս

04.05.2015 13:02


Դանակահարություն Նոր Արեշում

Դանակահարություն Նոր Արեշում

Մայիսի 2-ին՝ ժամը 22.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ զանգահարել է մի կին և հայտնել, որ Նոր Արեշի փողոցում դանակահարություն է կատարվել:
Նույն օրը՝ ժամը 23.05-ին, 23.25–ին և 23.55–ին հիվանդանոցից հաղորդումներ են ստացվել, որ «ձախ ազդրի շրջանի ծակած-կտրած վերքեր, սուր արտաքին արյունահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1991 թ. ծնված Արթուր Պ.-ն, «աջ հետույքային շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ` 1960 թ. ծնված Գուրգեն Մ.-ն և «գլխի աջ ճակատային շրջանի սալջարդ պատռած վերք, ծնկան հոդերի շրջանների քերծված վերքեր» ախտորոշմամբ` 1952 թ. ծնված Համլետ Պ.-ն:
Մայիսի 3-ին՝ ժամը 00.15-ին, Համլետ Պ.-ն հաղորդում է տվել, որ մայիսի 2-ին՝ ժամը 22.20-ին, հիշյալ փողոցում վիճաբանության ժամանակ անհայտ անձը գարեջրի շշով հարվածել է իր գլխին` պատճառելով վնասվածք, և նույն վիճաբանության ժամանակ անհայտ անձը դանակով հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել իր որդուն` Արթուր Պ.-ին, ու հարևանին` Գուրգեն Մ.-ին:
Նշանակվել են ԴԲՓ-ներ:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը