Ադրբեջանցի դատախազը հայ գերու համար 18 տարվա ազատազրկում է պահանջել
«ԱՊԱ»–ի փոխանցմամբ՝ Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանում շարունակվում է ԼՂՀ քաղաքացի Արսեն Էդուարդի Բաղդասարյանի«դատական գործի» քննությունը։ Բաքվի զինվորական դատարանը հայ գերու համար խափանման միջոց է ընտրել կալանքը։
Դատախազ Անար Միրքիշևը պահանջել է Բաղդասարյանին դատապարտել 18 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի ուղղիչ հաստատությունում։
ԼՂՀ քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել մի շարք հոդվածներով՝ 218.2 (հանցավոր խմբավորման անդամ լինելու), 29, 120.2.1 (մի խումբ մարդկանց կողմից իրականացված դիտավորյալ սպանության փորձի, կազմակերպված խմբի կամ հանցավոր խմբավորման կողմից նախապես համաձայնեցված սպանության փորձի), 29, 120.2.7 (2 կամ ավելի մարդկանց դիտավորյալ սպանության փորձի), 29, 120.2.12 (ազգային, կրոնական կամ ռասսայական ատելության հողի վրա դիտավորյալ սպանության), 29, 282.2 (Ադրբեջանի Հանրապետության տնտեսական ապահովությունը սասանելու նպատակով հաստատությունների, շինությունների, հաղորդակցման միջոցների, կապի միջոցների, բնակչության կենսապահովման օբյեկտների պայթյուն կամ հրդեհ կազմակերպելու, այս կամ այն նպատակներով զանգվածային թունավորման կամ մարդկանց ու կենդանիների շրջանում ինֆեկցիոն հիվանդություններ տարածելու)։
Ադրբեջանցի դատախազը հայ գերու համար 18 տարվա ազատազրկում է պահանջել
«ԱՊԱ»–ի փոխանցմամբ՝ Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանում շարունակվում է ԼՂՀ քաղաքացի Արսեն Էդուարդի Բաղդասարյանի «դատական գործի» քննությունը։ Բաքվի զինվորական դատարանը հայ գերու համար խափանման միջոց է ընտրել կալանքը։

7or.am