Իտալիայի ԱԳՆ. «Իտալիան թանկ է վճարել ՌԴ դեմ պատժամիջոցների համար»
Իտալիան չափազանց մեծ գին է վճարել ՌԴ դեմ կիրառած պատժամիջոցների համար։ Այս մասին «La Stampa»–ին տված հարցազրույցում ասել է Իտալիայի ԱԳՆ ղեկավար Պաոլո Ջենթիլոնին։ Նախարարի խոսքերով՝ Հռոմը չի ցանկանում Ռուսաստանի համար փակել բոլոր դռները։
Արտաքին գերատեսչության ղեկավարը նկատել է, որ ՌԴ–ն մեծ դեր է խաղում համաշխարհային ճգնաժամերի լուծման հարցում։ Ջենթիլոնին նաև նշել է՝ Իտալիան հույս ունի, որ ՌԴ նախագահ Վլ. Պուտինը կայցելի Միլանում կայանալիք «Էքսպո–2015» ցուցահանդեսին, և կհանդիպի երկրի վարչապետ Մաթթեո Ռենցիի հետ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինան Իտալիային դեմարշ է հղել Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները հանելու հայտարարության համար։

7or.am