Քաղաքական

03.05.2015 20:10

ԼՂՀ–ում ավարտվեցին խորհրդարանական ընտրությունները

ԼՂՀ–ում ավարտվեցին խորհրդարանական ընտրությունները

Այսօր Արցախում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ։ Ժամը 20:00-ին փակվել են բոլոր 278 ընտրատեղամասերը։

6-րդ գումարման ԱԺ ընտրություններին մասնակցում էր 7 կուսակցություն՝ «Ազգային վերածնունդ», «Ազատ հայրենիք», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն», «Կոմունիստական կուսակցություն», ՀՅԴ, «Շարժում 88» և «Խաղաղություն և զարգացում»:

33 մանդատից 22–ը համամասնական, 11–ը՝ մեծամասնական ընտրակարգով պետք է ընտրվեն։

Քվեարկությանը մասնակցելու իրավունք ուներ 101.653 քաղաքացի: Ժամը 17.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել էր 62 859–ը։

Ընտրությունները լուսաբանում էին միջազգային ու տեղական շուրջ 40 ԶԼՄ:

Դիտորդական առաքելություն էին իրականացնում միջազգային ավելի քան 100 և տեղական 110 դիտորդ:

Քվեարկության ընթացքի վերաբերյալ ԼՂՀ ԿԸՀ հաղորդագրությունները պետք է հրապարակի յուրաքանչյուր 3 ժամը մեկ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։