Լրահոս

29.10.2009 17:31


Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալ Էվալդաս Իգնատավիչիուսի հետ

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Լիտվայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էվալդաս Իգնատավիչիուսին (Evaldas Ignatavicius):

Ողջունելով Լիտվայի արտգործնախարարի տեղակալին' նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացման կապակցությամբ եւ ընդգծեց, որ Հայաստանը շահագրգիռ է Լիտվայի հետ փոխշահավետ հարաբերությունների խորացման եւ ամրապնդման գործում:

Էվալդաս Իգնատավիչիուսը եւս բարձր գնահատեց երկու երկրների միջեւ ձեւավորված բարեկամական հարաբերությունները եւ նշեց, որ Լիտվան մտադիր է գործուն քայլեր ձեռնարկել տարբեր բնագավառներում Հայաստանի հետ համակողմանի փոխգործակցության զարգացման ուղղությամբ:

Բանակցությունների ընթացքում երկուստեք կարեւորվեց երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների արդյունավետ համագործակցությունը: Կողմերը բովանդակալից զրույց ունեցան Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության ընթացքի վերաբերյալ, նաեւ քննարկեցին ԵՄ Արեւելյան գործընկերություն ծրագրին առնչվող հարցեր:

Հանդիպմանը անդրադարձ կատարվեց երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների:

Այս խորագրի վերջին նյութերը