Լրահոս

03.05.2015 11:09


Աշտարակի ձորում խնջույքի ժամանակ կորել է

Աշտարակի ձորում խնջույքի ժամանակ կորել է

Մայիսի 2-ին՝ ժամը 21.25-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի Երևան-Աշտարակ հատվածում՝ Աշտարակի նախկին ԱՏՁ-ի մոտակայքում, խնջույքի ժամանակ կորել է Խ. Ս.-ը (ծնվ. 1955թ.):

Դեպքի վայր է մեկնել մարզային ՃԿԿ-ի օպերատիվ խումբը: Փրկարարաները և ոստիկանները Աշտարակի ձորում (մոտ 50 մ) հայտնաբերել են Խ.Ս.-ին (ծնվ. 1955թ.)` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով:
Փրկարարները պատգարակով Խ.Ս.-ին դուրս են բերել ձորից և հանձնել շտապօգնության աշխատակիցներին. տուժածը հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները Խ.Սողոմոնյանի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Այս խորագրի վերջին նյութերը