Լրահոս

03.05.2015 10:45


Գյումրիում ինքնասպանության փորձ կատարած 32-ամյա երիտասարդը ողջ է մնացել

Գյումրիում ինքնասպանության փորձ կատարած 32-ամյա երիտասարդը ողջ է մնացել

Գյումրու ոստիկանության «Կումայրի» բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ 1983 թվականին ծնված Հ. Մ.-ն ինքնասպանության փորձ է կատարել:

«Aravot.am»–ը գրում է, որ նրան, ըստ ոստիկանության տվյալների, իրենց տան ավտոտնակում կախված է գտել հայրը: Տղան գնացել է ավտոտնակ ինչ-որ գործով՝ երկար ժամանակ չվերադառնալով, մայրն անհանգստացած այնտեղ է ուղարկել հորը, որը եւ տղային գտել է կախված վիճակում:

Հայրը զանգահարել է շտապօգնություն՝ ամաչելով անգամ բժիշկներին ասել, որ որդին ինքնասպանության փորձ է կատարել: «Aravot.am»–ը ոստիկանությունից ճշտել է, որ նա չի մահացել. նրան շատ ծանր վիճակում տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Երիտասարդն ապրելու շանսեր ունի, արդեն երկու անգամ ուշքի է եկել, սակայն բժիշկները մտահոգված են նրա՝ հետագայում հաշմանդամ մնալ-չմնալու խնդրով: Նա, ըստ որոշ տվյալների, 5-7 րոպե գտնվել է կախված վիճակում:

Մանրամասները՝ «Aravot.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը