Լրահոս

02.05.2015 11:40


ԼՂՀ–ում լռության օր է

ԼՂՀ–ում լռության օր է

ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին մնացել է մեկ օր։ Այսօր այնտեղ լռության օր է. քարոզարշավն արգելված է:

Հիշեցնենք, որ Արցախի խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 7 կուսակցություն՝ «Ազգային վերածնունդ», «Ազատ հայրենիք», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն», «Կոմունիստական կուսակցություն», ՀՅԴ, «Շարժում 88» և «Խաղաղություն և զարգացում»:

33 պատգամավորից 22–ն ընտրվելու է համամասնական, 11–ը՝ մեծամասնական ընտրակարգով։

Ընտրությունները լուսաբանելու են միջազգային ու տեղական շուրջ 40 ԶԼՄ:

Դիտորդական առաքելություն են իրականացնելու միջազգային ավելի քան 100 և տեղական 110 դիտորդ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը