Միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնն առաջարկում է Ուկրաինայում օրինականացնել թմրանյութը
Ամերիկացի միլիարդատեր, «Virgin» կորպորացիայի հիմնադիր Ռիչարդ Բրենսոնն առաջարկում է Ուկրաինայում օրինականացնել թմրանյութը։ Այս մասին գրում է «Գազետա»–ն՝ ուկրաինական ԶԼՄ–ին հղումով։
«Բավականին շատ ուկրաինացիներ կանեփ են ծխում, տարբեր խնդիրներ ունենում թմրամիջոցների հետ։ Սակայն թմրանյութից կախվածություն ունեցողներն էլ հասարակության սովորական անդամներ են»,– կարծում է Բրենսոնը։
Ըստ նրա՝ անհրաժեշտ է ապաքրեականացնել բոլոր թմրամիջոցները, այդ թվում՝ հերոինը։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլ. Պուտինը մոսկովյան նախարարական կոնֆերանսում քննարկել էր թեթև թմրամիջոցների օրինականացման հարցն աշխարհի տարրբեր երկրներում։
Նշենք, որ մարիխուանայի օգտագործումն այսօր օրինական է Նիդեռլանդներում, Ուրուգվայում, Բանգլադեշում և ԱՄՆ մի քանի նահանգներում, կանեփի՝ բժշկական նկատառումներով օգտագործումը թույլատրված է ԵՄ մի շարք երկրներում, Կանադայում և Իսրայելում։

7or.am