«Իսլամական պետության» զինյալները մահապատժի են ենթարկել 50 իրաքցու
«Իսլամական պետության» զինյալներն Իրաքի հյուսիսում 50 մարդու են մահապատժի ենթարկել։ «Վեստի»–ի փոխանցմամբ՝ ահաբեկիչ ծայրահեղականները գնդակահարել են գերիներին Թալլ–Աֆար քաղաքում՝ Մոսուլից 50 կմ արևմուտք։
Ապրիլի 28–ին ԻՊ զինյալները 6 լրագրողի էին սպանել Լիբիայի արևելքում, որոնց առևանգել էին դեռ անցյալ տարի։ Իսկ ապրիլի 19–ին կեսժամանոց տեսանյութ էին հրապարակել՝ ցույց տալով՝ ինչպես են Լիբիայում հաշվեհարդար տեսնում եթովպիացի քրիոստոնյաների հետ։ Գերիների մի մասին գնդակահարել էին երկրի հարավում՝ Ֆեցցանում, մյուս մասին գլխատել Լիբիայի արևելքում։
Ապրիլի 12–ին էլ ահաբեկիչները Մոսուլից 120 դպրոցական են առևանգել, որոնց գտնվելու վայրը դեռ հայտնի չի։

7or.am