Աշխարհ

02.05.2015 02:27


Զուգընկերուհիների ատամները սեքսի ժամանակ հանող տղամարդուն դատում են

Զուգընկերուհիների ատամները սեքսի ժամանակ հանող տղամարդուն դատում են

Նոր Զելանդիայում դատարանի առջև է կանգնել 56-ամյա Ֆիլիպ Հանսենը, ով մեղադրվում է կանանց վրա հարձակումներ գործելու համար։ Տուժողները պնդում են, որ ամբաստանյալը ոչ միայն օգտվել է հարթաշուրթից (плоскогубцы), այլ նաև պտուտակահանից։

Ինչպես հայտնում է «fapnews.ru»–ն, դատարան դիմած նրա նախկին չորս զուգընկերուհիներից մեկը պատմել է, որ մի անգամ, երբ սեռական հարաբերություն է ունեցել Հանսենի ավտոմեքենայի հետևի նստարանին, վերջինը նստարանի տակից հանել է հարթաշուրթը, քաշել իր ատամը և անմիջապես դեն նետել այն պատուհանից։

«Նա մոտեցավ, ինձ թվաց, թե համբուրելու համար, բայց իրականում հանեց իմ ատամը»,–պատմել է տուժողը։

Դրանից հետո տղամարդը փորձել է հանգստացնել զուգընկերուհուն՝ վստահեցնելով, որ կհոգա ատամնաբույժի բոլոր ծախսերը։

Նմանօրինակ իրավիճակում հայտնվել են մյուս երեք կանայք ևս։

Ի դեպ, դատարանում Ֆիլիպ Հանսենն իրեն մեղավոր է ճանաչել, ընդհանուր առմամբ, 11 կանանց հետ այդկերպ վարվելու մեջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը