Տնտեսական

01.05.2015 21:01


Տաքսիստները բողոքի ցույց անցկացրեցին Երևանում

Տաքսիստները բողոքի ցույց անցկացրեցին Երևանում

Երեւանի էրեբունի թաղամասի Արցախ փողոցում բողոքի ակցիա են իրականացրել անհատ տաքսի մեքենաների վարորդները: Աշխատավորների միջազգային օրը` մայիսի մեկին, տաքսի մեքենաների վարորդները ոչ թե համարում են տոնական օր, այլ հերթական առիթն իրենց դժգոհությունների մասին բարձրաձայնելու:

Բողոքի ակցիայի մասնակիցները դժգոհում են ուժի մեջ մտած «Լիցենզավորման կարգի մասին» օրենքում կատարված փոփոխություններից: Հավաքվածները ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասել են, որ իրենք չեն պատրաստվում օրենքի պահանջը կատարել, որովհետեւ նախ այն համարում են անօրինական, եւ հետո՝ միջոցներ չունեն: Տաքսիստները հայտարարում են, թե իրենք ի վիճակի չեն հաշվիչ տեղադրել մեքենաներում, մտնել հարկային դաշտ՝ անկախ այն հանգամանքից, թե որքան գումար կպահանջեն իրենցից:

«Էդ որ գալիս հա փողեր են ուզում, որտեղի՞ց տանք, ի՞նչ անենք: Կապի ու տրանսպորտի փոխնախարարն ասում էր՝ մի բան կանենք, բա ո՞ւր ա, ի՞նչ են ուզում մեզանից, մի քանի կոպեկ փող ենք աշխատում, էն էլ ուզում են ձեռքներիցս առնեն»,- մեզ հետ զրույցում դժգոհեցին վարորդները:

Նրանք նաեւ նշեցին, որ մոտ երկու ամիս առաջ բողոքի ակցիա էին իրականացրել Հանրապետության հրապարակում, եւ այդ ժամանակ իրենց վստահեցրել էին, որ հաշվիչ չտեղադրողները չեն տուգանվի, մինչդեռ հիմա իրենք հայտարարում են, որ տուգանքներ են սահմանվել:

Մանրամասները՝ ԳԱԼԱ–ում։

Այս խորագրի վերջին նյութերը