Քաղաքական

01.05.2015 20:27


ԵՄ-ն չի ճանաչում Արցախի խորհրդարանական ընտրությունները

ԵՄ-ն չի ճանաչում Արցախի խորհրդարանական ընտրությունները

ԵՄ-ն հայտարարություն է տարածել, որում նշված է, որ այդ կառույցը չի ճանաչում մայիսի 3–ին Արցախում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների սահմանադրական և իրավական շրջանակը:

ԵՄ–ն նաև կարծում է, որ այդ ընտրությունները չեն կարող ուղղորդել Արցախի կարգավիճակի որոշման հարցը կամ փոխել բանակցային գործընթացի ընթացքը:

Եվրամիությունն իր պատրաստակամությունն է հայտնել հետագայում ևս աջակցել ղարաբաղյան հակամարտությունն արագորեն կարգավորելու կողմերի ջանքերին:

Հիշեցնենք, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նույնպես հայտարարել էին, որ ԼՂ-ում անցկացվող ընտրությունները իրենք չեն ընդունում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը