Մայիսի 1-ին, ժամը 16.00-ին քաղաքացի Օհանյանից ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրիի ձոր կոչվող տարածքից դեպի Վահրավար գյուղ տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոմայրուղու Մեղրի-Վահրավան հատվածի 14-րդ կմ-ում «Ինֆինիտի» մակնիշի 59AM599 պ/հ ավտոմեքենան (վարորդ Ս. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 120 մ սահել հարակից դաշտը:
Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է Ագարակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը:
ՃՏՊ Մեղրի-Վահրավան ավտոճանապարհին