Տնտեսական

01.05.2015 13:45


Բողոքի ակցիա Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում

Բողոքի ակցիա Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում

Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի մոտ 8 համայնքների բնակիչներ այսօր հրաժարվել են աշխատել կաթ մթերող ընկերությունների հետ: ԳԱԼԱ–ն գրում է, որ Բերդաշեն համայնքում այսօր վաղ առավոտից բողոքի ցույց են իրականացնում գյուղաբնակներն ու հրաժարվում կաթը մթերելուց:

Խնդիրն այն է, որ մոտ հինգ ընկերություններից տեղեկացրել են, որ մայիսի մեկից 170 դրամի փոխարեն կաթը գյուղացիներից գնելու են 150 դրամով: Կաթ մթերող ընկերությունները հիմնականում պատճառաբանում են գյուղերի ճանապարհների վատ վիճակը եւ ծայրամասում գտնվելը. այս համայնքները սահմանամերձ համայնքներ են Թուրքիային եւ Վրաստանին:

Գյուղաբնակներն էլ դժգոհում են, որ կաթ մթերող ընկերությունները պայմանագրերով չեն աշխատում, այդ պատճառով էլ հաճախակի փոփոխում են կաթի մթերման գները, ուստի իրենք էլ հրաժարվում են աշխատել, քանի որ 150 դրամով ձեռնտու չէ իրենց:

Մանրամասները՝ ԳԱԼԱ–ում։

Այս խորագրի վերջին նյութերը