Աշխարհ

01.05.2015 13:15


Վրաստանի ՊՆ–ն կին նախարար կունենա. Կառավարության նոր կազմը

Վրաստանի ՊՆ–ն կին նախարար կունենա. Կառավարության նոր կազմը

Վրաստանի վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլին ներկայացրել է Կառավարության նոր կազմը:

Բնական ռեսուրսների նախարարի պաշտոնում առաջարկվել է Գիգլա Ագուլաշվիլիի, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնում՝ Տարիել Խիչիկաշվիլիի թեկնածությունը:

Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ պաշտպանության նախարարը կին է լինելու՝ 42-ամյա Թինա Խիդաշելին։

Ինչպես հայտնում է «РИА «Новости»-ն, նախկին մյուս նախարարները մնացել են իրենց պաշտոններում:

Կառավարության նոր կազմը կհաստատվի Վրաստանի խորհրդարանի վստահության քվեն ստանալուց հետո միայն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը