Հրանտ Բագրատյան. «Մեր ժողովուրդն ասելու է, որ ավելի լավ է՝ նահանգ լինենք Թուրքիայի կազմում, քան թե այսպիսի պետություն ունենանք, այսպիսի անարդարություն»
ՀԱԿ Գյումրու գրասենյակում այսօր տնտեսական թեմաների շուրջ ելույթ է ունեցել «Ազատություն» կուսակցության նախագահ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը:
Խոսելով տնտեսական ճգնաժամի հետևանքների մասին՝ Բագրատյանը նշել է, որ Սերժ Սարգսյանը և վարչապետ Տիգրան Սարգսյանն իրենց անհեռատես քաղաքականության պատճառով ոչ թե հաղթահարել են ճգնաժամը, այլ խորացրել. «Տիգրան և Սերժ Սարգսյանները խորացրել են ճգնաժամը: Այսինքն, եթե տնտեսական անկումը մայիսին կազմել էր 10-12 տոկոս, ապա հիմա այն դարձավ 18 տոկոս: Տնտեսագիտական լեզվով սա կնշանակի այն հիմարությունը, որով նրանք խրախուսեցին առաջարկի կորը, ոչ թե պահանջարկի: Նրանք սկսեցին օգնել խոշոր արտադրողներին: Ամբողջ երկրում կռիվ էր ստացված վարկերը 10-15 ընտանիքների մեջ բաժանելու համար: Արդյունքում պարտք մնաց ժողովուրդը»,- ասել է «Ազատություն» կուսակցության նախագահը:
Անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացման տնտեսական հետևանքներին՝ տնտեսագետը կանխատեսում է արել, որ տնտեսական համակարգի մոնոպոլիզացված և կոռումպացաված լինելու պարագայում շատ շուտով Հայաստանը կդառանա թուրքական վիլայեթ. «Ես միշտ ասել եմ, որ տնտեսական սահմանները Հայաստանի և Թուրքիայի միջև պետք է բաց լինեն. մենք աշխատող ժողովուրդ ենք, կշահենք, բայց վաղը չէ մյուս օրը, եթե այսպես շարունակվի, մեր ժողովուրդն ասելու է, որ ավելի լավ է՝ նահանգ լինենք Թուրքիայի կազմում, քան այսպիսի պետություն ունենանք, այսպիսի անարդարություն»:
Շարունակելով սահմանի բացման տնտեսական հետևանքների թեման՝ Հ. Բագրատյանն ասել է. «Եթե սահմանները բացվեն առաջին 2 տարում, ապրանքաշրջանառությունն ավելանալու է մոտավորապես 400-500 մլն դոլարով, որից 90 տոկոսը կլինի Թուրքիայի էքսպորտը Հայաստան: Պարզապես ռուսական և պարսկական ապարանքների մի զգալի մասը կփոխարինվի թուրքականով, որոնք կլինեն ավելի էժան և որակով: Բայց թուրքերը չեն գալիս այստեղ՝ մեզ կենսամակարդակ բերելու, և քաղաքական ու տնտեսական հարաբերություններն այնպիսի հարցեր են, որ երբ սխալ եք հարաբերվում, տակ եք տալիս»,-շարունակելով թեման՝ տնտեսագետը քննադատության թիրախ է ընտրել օլիգարխներին. «Թուրքիան շուտով տեսնելու է, որ ամեն ինչ մոնոպոլիզացված է։ Որևէ կասկած չունեմ, որ ցորենի, կարագի, շաքարավազի, վառելիքի, ավտոմեքենաների մենաշնորհ ունեցող հայ օլիգարխներն արդեն հովանավորություն են փնտրում Թուրքիայում: Թուրքերը շատ շուտ գլխի են ընկնելու, որ այս երկիրն առաջ չի գնում օլիգարխների պատճառով, և իրենք անպայման օգնելու են օլիգարխներին: Քանի դրանք կան, մենք ազգ չենք դառնալու: Պրոբլեմը թուրքը չի, պրոբլեմն իրենք են: Թուրքերը շատ շուտ կհասկանան, թե Հայաստանում ում պետք է օգնել, որ Հայաստանը խեղճ լինի առևտրում»:

Դերենիկ Մալխասյան
Գյումրի