Իտալիայի բնակիչը երկու անգամ վայր է դրել լսափողը, երբ նրան զանգահարել է Հռոմի պապը
Իտալիայի բնակիչը վայր է դրել լսափողը, երբ նրան զանգահարել է Հռոմի պապը, քանի որ մտածել է՝ կատակ են անում իր հետ։ Այս մասին հայտնում է «France 24»–ը։
Պոնտիֆիկոսը, ով հաճախ է անձամբ կապ հաստատում իրեն նամակ գրածների հետ, այս անգամ զանգահարել է Ֆրանկո Ռաբուֆին։ Նա ցանկացել է մխիթարել վերջինին հիվանդության կապակցությամբ։ Ռաբուֆը, սակայն, չհավատալով, որ զանգահարողն իրոք Հռոմի պապն է, երկու անգամ վայր է դրել լսափողը։
Իսկ երբ Հռոմի պապը երրորդ անգամ է զանգահարել, Ռաբուֆը վերջապես հասկացել է, որ խոսում է Հռոմի պապի հետ և ներողություն է խնդրել իր կոպիտ արարքի համար։

7or.am