Ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանն այսօրվանից դադարեցրեց իր տաս օր տեւած հացադուլը: Նրա խոսքով, հացադուլը դադարեցնելու քայլով փորձում է օրինակ ծառայել «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի անազատության մեջ գտնվող ընկերոջը՝ Վարդան Վարդանյանին, որն արդեն մի քանի օր է՝ բանտախցում հացադուլ է սկսել:
«Պետք չէ, թող դուրս գա, մենք այստեղ ենք, մենք կպայքարենք, ամեն ինչ անելու ենք, որ այդ 18 քաղբանտարկյալները ազատություն ստանան»,- Aravot.am-ին ասաց ազատամարտիկը:
Նրա խոսքով, հացադուլը սկսելուց առաջ էլ ինքը գիտեր, որ դա պայքարի այն ձեւը չէ, որը պետք է կիրառվի իշխանությունների դեմ. «Որովհետեւ հացադուլը բարոյական պայքար է, իսկ բարոյական պայքարով անբարոյական իշխանության դեմ չես կարող պայքարել: Բայց ամեն դեպքում, որոշեցի մի անգամ եւս հնարավորություն տամ դրանց»:
Խաչիկ Ավետիսյանը դադարեցրել է հացադուլը

Մանրամասները՝ Aravot.am–ում։