Լրահոս

30.04.2015 23:40


Արմավիրում հայտնաբերվել է տղամարդու դիակ՝ պարանոցի շրջանում բռնության հետքերով

Արմավիրում հայտնաբերվել է տղամարդու դիակ՝ պարանոցի շրջանում բռնության հետքերով
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Մրգաշատ գյուղի բնակիչ Էդվարդ Մելիքյանի սպանության դեպքի առթիվ։
Ապրիլի 29-ին՝ ժ.11.30-ին, Մրգաշատի 53-ամյա բնակչից ահազանգ է ստացվել, որ Մրգաշատ գյուղից Հայկավան գյուղ տանող ճանապարհի հարակից դաշտամիջում հայտնաբերել է համագյուղացի Էդիկ Մելիքյանի դիակը:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբը՝ Արմավիրի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչի գլխավորությամբ։ Դիակի արտաքին զննությամբ՝ Էդ.Մելիքյանի գլխի եւ պարանոցի առաջային մակերեսի վահանաճառի շրջանում հայտնաբերվել են արյունազեղման ձեւով վնասվածքներ։
Նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ Էդվարդ Մելիքյանի սպանության դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Քրեական գործի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի եւ օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ, հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ ձեռնարկել օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ հնարավոր վկաներ հայտնաբերելու, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։
ՀՀ քննչական կոմիտե

Այս խորագրի վերջին նյութերը