Լրահոս

30.04.2015 16:22


ՀՀ կառավարությունը ՄԱԶԾ-ին 434 հազար 500 եվրո կտա

ՀՀ կառավարությունը ՄԱԶԾ-ին 434 հազար 500 եվրո կտա

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ կառավարության և Միավորված ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) միջև համաֆինանսավորման համաձայնագրին, ըստ որի կառավարությունը պարտավորվում է ՄԱԶԾ-ին իբրև համաֆինանսավորում հատկացնել 434 հազար 500 եվրո:

Ծրագիրը, որն ուղղված է հայ-վրացական պետական սահմանի «Բագրատաշեն» և «Սադախլո» անցման կետերում սահմանների համալիր կառավարման եվրոպական չափանիշների ներդրմանը, մեկնարկել է 2013 թվականին և կավարտվի 2015թ. մայիսի 31-ին:

ՀՀ կառավարություն

Այս խորագրի վերջին նյութերը