Դրոշմապիտակավորման օրենքը ուժի մեջ կմտնի ս.թ. հունիսի 1-ից
ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգ է ներառվել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու օրինագծին հավանություն տալու հարցը:
Գործող օրենքով՝ ս.թ. մայիսի 1-ից դրոշմապիտակով պետք է պիտակավորվեն վիտամինը, պատվաստանյութը, դեղը, օծանելիքը և այլ ապրանքներ: Վարչապետն առաջարկել է ՓՄՁ-ին հնարավորություն տալ՝ մինչև հունիսի 1-ն իրացնելու առանց դրոշմապիտակի ապրանքներ, մինչև ՀՀ ֆինանսների նախարարությունը նոր կարգ սահմանի:
Նիստում հավանություն ստացած այս հարցը ընդգրկվելու է Ազգային ժողովի ս.թ. մայիսի 5-ին գումարվելիք արտահերթ նիստի օրակարգ: