ԱՄՆ–ն Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել հարգել իր քաղաքացիների հիմնարար իրավունքները
ԱՄՆ պետքարտուղարությունում ամենօրյա ճեպազրույցի ժամանակ լրագրողները դիմել են մամուլի խոսնակ Մարի Հարֆին՝ խնդրելով պարզաբանել ԱՄՆ գործադիր մարմնի դիրքորոշումն Ադրբեջանում «Ազատություն» ռադիոկայանի աշխատակից Հադիջա Իսմայիլովայի ձերբակալության կապակցությամբ։
«Մենք Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում հարգել իր բոլոր քաղաքացիների հիմնարար իրավունքները և թույլ տալ ազատորեն արտահայտել իրենց կարծիքը»,- ի պատասխան՝ ասել է Հարֆը:
Իսմայիլովան բարձրաձայնել էր Ադրբեջանի իշխանության վերին օղակներում տիրող կոռուպցիայի մասին, բացահայտել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի՝ օֆշորային գոտիներում ունեցած հարյուր միլիոնավոր դոլարների հասնող ունեցվածքը:

7or.am