ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ապրիլի 29-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ոստիկանության Երևան քաղաքի վետերանների խորհրդի ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ Արշակունյաց պողոտայի 34/3 հասցեում գտնվող առևտրի կենտրոնից գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 1992 թ. ծնված Էդմոն Պ.-ն: Նա խոստովանել է, որ առևտրի կենտրոնում գործող հագուստի խանութից ժամը 12.30-ին գողացել է տղամարդու վերնազգեստ: Գողոնն առգրավված է: Վնասի չափը պարզվում է: Կատարվում է հետաքննություն:
Առևտրի կենտրոնից գողություն է կատարել
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ապրիլի 29-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ոստիկանության Երևան քաղաքի վետերանների խորհրդի ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ Արշակունյաց պողոտայի 34/3 հասցեում գտնվող առևտրի կենտրոնից գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 1992 թ. ծնված Էդմոն Պ.-ն:
Նա խոստովանել է, որ առևտրի կենտրոնում գործող հագուստի խանութից ժամը 12.30-ին գողացել է տղամարդու վերնազգեստ:
Գողոնն առգրավված է:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն: